News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքուն, օգտագործելով  դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի  Արեւելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն իր հայտարարությունում մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Երեկ, երբ մենք քննարկում էինք Իսլամական ահաբեկչական պետության կատարած հանցագործությունները,  որոնք մեկ բնորոշում ունեն՝ ցեղասպանություն, ինձ թույլ չտվեցին ելույթ ունենալ եւ խոսել այն սարսափների մասին, որոնց ենթարկվում են եզդիները, քրիստոնյաներն ու  ոչ սուննի մահմեդականները։ Սակայն ամենազավեշտալին այն է,  որ ահաբեկչությունից խոսում է մի երկրի՝ Ադրբեջանի  պատվիրակը, որի երկիրը վաղուց արդեն գործում է Իսլամական ահաբեկչական պետության նույն ձեռագրով, եւ որի բանակը համալրված է վարձկան-մարդասպաններով։ Եվ ըստ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների, ադրբեջանական վարձկանների թվում նաեւ ԴԱԻՇ-ի մարդասպաններ կան, որոնք սովոր են  գլխատել, մորթել եւ անարգել զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ  ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր։ 

Հարգելի խորհրդարան, ես  կոչ եմ անում մեր Վեհաժողովին ուսումնասիրել  բուլղարական «Տրուդ» թերթի հետաքննությունը, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով  դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի  Արեւելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական «Silk Way Airlines» ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք եւ յուրաքանչյուր չվերթի ժամանակ  ահաբեկիչներին է մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք եւ զինամթերք։

Նման դիվանագիտական չվերթները չեն ենթարկվում ստուգումների եւ միջազգային կանոնակարգման, եւ այդ չվերթներով զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո։

Հարգելի գործընկերներ,

Մենք իրավունք չունենք անտեսելու լրջագույն այս փաստերը, որքան էլ արդբեջանական պատվիրակության անդամները փորձեն ցանկացած ամբիոն ապականել ստով եւ ապատեղեկատվությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ