News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց Սեֆիլյանի պաշտպանի միջնորդությունը:

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Տաթեւիկ Գրիգորյանին: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է անհիմն լինելու հիմքով:

Այնուհետեւ Տիգրան Հայրապետյանը, որն հեռացվել էր գործի վարույթից եւ այսօր կրկին ներգրավվել է որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, միջնորդեց դատարանին տրամադրել նախորդ նիստերի արձանագրությունները, որոնց մասնակցելու իրավունքից զրկված է եղել:

«Մինչեւ այս պահը մենք զրկված ենք եղել դատաքննությանը մասնակցելուց, այդ պատճառով խնդրում ենք տրամադրել արձանագրությունները ձայնային կրիչներով, որ ծանոթանանք դրանց եւ հաջորդ նիստին կարողանանք այսօր ներկայացած վկա Աշոտ Պետրոսյանին հարցեր տալ: Խնդրում եմ նիստն այս հիմքով հետաձգել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Դատավորը միջնորդությունը մասնակի բավարարեց. Ձայնային կրիչները կտրամադրեն, բայց այսօրվա նիստը չի հետաձգվի: Տաթեւիկ Գրիգորյանը հիմնավորեց, որ նիստը հետաձգելը չի բխում «արդարադատության շահերից»:

Տիգրան Հայրապետյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը:

«Սեֆիլյանն իր կյանքում այնպիսի արարք չի գործել, որը հիմք է տալիս մտածելու, որ նա կարող է խոչընդոտել դատաքննությանը կամ եթե անգամ լինի մեղադրական դատավճիռ, կարող է խուսափել պատժի կրումից: Միջնորդում եմ վերացնել կալանքի որոշումը»,- ասաց Տիգրան Հայրապետյանը: Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ Սեֆիլյանին կալանքի տակ պահելու բոլոր հիմքերն առկա են: Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը:

Դատական նիստը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ