News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից եւ Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման եւ արտահանման ծավալներին, ինչպես նաեւ զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների եւ կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաեւ ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարեւորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ եւ կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:

«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության եւ հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր եւ խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող եւ ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ