News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատեւ տեսակցությունից հետո դատապարյալ Վ. Մ.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել են  չորս փոքր փաթեթներ, որոնց մեջ առկա էին 0,8 գրամ կոտրված սպիտակ դեղահաբեր, 10 գրամ սպիտակ եւ 6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես նաեւ մեկ բջջային հեռախոս` իր բաժանորդային քարտով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հաջորդ օրը` ժամը 13:00-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են թղթով փաթեթավորված, կանաչավուն յուրահատուկ հոտով, կասկածելի զանգվածով երկու փաթեթ` ընդհանուրը 2,4 գրամ քաշով:

Հոկտեմբերի 11-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Կ.Ս.-ի անվամբ քաղաքացի Տ. Բ.-ի կողմից բերված հանձնուքում` 200 գրամ տարողությամբ թթվասերի տարայի մեջ լցված տոմատի մածուկի մակերեսին, նկատել են սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ