Վառելիքա–էներգետիկ ապրանքները ԵՏՄ երկրներ արտահանելիս դրանք հայտարարագրելու մասին ՌԴ անօրինական պահանջի շուրջ պարզաբանումներն ավարտվել են նորմի լուծարմամբ, հայտնում է «Կոմերսանտը»։
Սա միության ընդհանուր շուկաների ձեւավորման համար «Սպիտակ գրքից» առաջին խոչընդոտն է, որը վերացվել է ԵՏՀ ճնշման տակ։ Ի դեպ, այդ նույն պահանջները գազի, նավթի եւ նավթամթերքի համար կպահպանվեն ԵՏՄ–ում մինչեւ 2025 թվականը, երբ հնարավոր կլինի ձեւավորել ընդհանուր շուկա։