News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վկա Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքի կեսից ավելին իր խոսքերը չեն:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վկա Աշոտ Պետրոսյանը հայտնեց, որ ինքն աջակցել է «Նախախորհրդարանին» եւ ամբաստանյալներից ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

«Գտա հարմար ա, որ էդ ընկերությանն անդամակցեմ ու անդամակցեցի, որպես մարդ, որպես հայ, արդարության մարտիկ եմ, մարդիկ պայքարում են էլի, ես էլ ըտենց աջակցել եմ»,- ասաց Աշոտ Պետրոսյանը:

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանի հարցին՝ էլ ո՞ւմ է ճանաչում այդ կազմակերպությունից, վկան հարցով պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե ում եմ ճանաչում: Ես հիշողությունից մի քիչ թույլ եմ, ես շատ վատ վիճակում եմ, առողջական խնդիրներ ունեմ, առանց զգուշացնելու բերել եք էստեղ»:

Վկան նշեց, որ կազմակերպության գրասենյակը գտնվել է Ռադիոտան մոտ, իսկ ինքն էլ որպես աջակից մի քանի ամիս ապրել է Մերգելյան ինստիտուտի մոտ գտնվող բնակարանում: Մեղադրողի հարցին՝ ով է իրեն այդ բնակարանում թույլ տվել ապրել, վկան նշեց՝ չի հիշում ոչինչ:

«Ես պիտի դուրս գայի էդ օրը, իմ ժամը լրացել էր, ոհմակով մտան մի 30 հոգի, ես ասում էի՝ ձեռք մի տվեք, բայց խուզարկեցին բնակարանը, էն սենյակում որ մնում էի, պահարան կար, որտեղից բաներ գտան՝ ձողեր, մահակներ»:

Պետրոս Պետրոսյանը հետաքրքրվեց՝ ընթերականեր էլ են եղել, վկան նախ պատասխանեց, որ երկու անձ եկել է, ապա ինքը դատախազից հետաքրքրվեց՝ ընթերական ինչ է: Վկան նշեց, որ ինքն առաջին անգամ է ընդհանրապես նման իրավիճակում եւ չգիտի, թե ով ով է: Երբ դատավորը փորձեց բացատրել, թե ընթերական ինչ է, պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ վկան արդեն իսկ պատասխան տվեց, ապա հորդորեց ճնշում չգործադրել վկայի վրա:

«Դատավորից ճնշում եղե՞լ է»,- վկային դիմեց Աշոտ Պետրոսյանը, ինչին նա կրկին հարցով պատասխանեց. «Դատավորն ո՞վ ա, դո՞ւք եք»:

Վկան պատմեց, որ բերման ենթարկվելուց հետո առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ գիշերը 02:00-ը հարցաքննվել է: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ցույցերին մասնակցելու ընթացքում լսել է Սեֆիլյանի կողմից անկարգությունների կոչեր, վկան բացասական պատասխան տվեց. «Ես շատ եմ հարգում Սեֆիլյանին հենց նրա համար, որ երբեք նման կոչեր չի արել»:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ ըստ մեղադրողի, առկա են էական հակասություններ: Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ինքը մոտ 4 ամիս ապրել է Ժիրայր Սեֆիլյանի վարձակալած բնակարանում, որն օգտագործվել է որպես «Նախախորհրդարանի» գրասենյակ:

«Ես մասնակցել եմ «Նախախորհրդարանի» ակցիաներին, որի ընթացքում էլ մտերմացել եմ Սեֆիլյանի ու մյուսների հետ: Ես 3-4 ամիս բնակվում եմ Սեֆիլյանի վարձակալած բնակարանում, ինչքան հիշում եմ, հենց իրենք առաջարկեցին, որ մնամ այնտեղ ու պահակություն անեմ: Ես գիշերն էի այնտեղ մնում, իսկ ցերեկներն էլ Սեֆիլյանն էր գալիս գրասենյակ: Սեֆիլյանը միայնակ չէր շրջում, միշտ երկու հոգի կար հետը, այդ թվում Պավլիկը»,- պատմել է վկան:

Աշոտ Պետրոսյանը նախաքննության ընթացքում հայտնել է նաեւ, որ բնակարանում առգրավված բոլոր իրերը կամ Սեֆիլյանն է բերել, կամ նրա ցուցումով է տեղափոխվել այնտեղ: Նա հայտնել է նաեւ, թե անհնազանդության կոչեր է արել Ժիրայր Սեֆիլյանն ու այդ իրերը հենց այդ նպատակով են ձեռք բերվել: Դատարանում, սակայն, վկան հայտնեց, որ այդ ցուցմունքի 60-70 տոկոսն իրականությանը չեն համապատասխանում. «Ինչ ուզեցել են, գրել են, Աստված գիտի՝ ոնց են արել, ինձ մինչեւ գիշերը 2-ը հարցաքննել են, բայց հիմա էդտեղ գրած ա՝ մինչեւ 18:50-ը, բայց ըսենց բան չկա… ստորագրություններն իմն են, բայց թե էս ինչ ա, չեմ հասկանում, ոնց են նկարել, 60-70 տոկոսն իմ ասածներից վաբշե դուրս ա…մինչեւ 2-ը պահել են, քննչականի պետի տեղակալն էլ մատ էր թափ տալիս, թե գրի, բայց ի՞նչ գրեի»:

Տիգրան Հայրապետյանի հարցին՝ 19 ժամվա հարցաքննությունից հետո ուշադիր է կարդացել ցուցմունքը, վկան դրական պատասխան տվեց. «Երկու լիստ ա եղել ընդամենը, մեկի վրա ստորագրել եմ, մյուսի վրա էլ հարցերն են եղել, բայց էսքան երկար-բարակ չի եղել, էս սաղ հեքիաթներ են: Ինձնից ուզում էին իմանալ՝ դուբինկեքն ինչի համար են… որ եկել են խուզարկության, էդ տղաներն են դուռը բացել, ես էլ տկլոր եմ եղել, չի բացառվում, որ էդ դուբինկեքն իրանք էլ բերած լինեին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ