News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը, հանդիսանալով բանկային համակարգի առաջատարներից մեկը, նորարարական բիզնես լուծումների եւ ճկուն առաջարկների շնորհիվ, մշտապես փորձում է աջակցել եւ նպաստել իր բիզնես գործընկերների կայուն զարգացմանը. 2006 թվականից ի վեր Բանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկի՝ AAB Construction ընկերության, հավատարիմ ֆինանսական աջակիցը: 

Ավելի քան մեկ տասնամյակ օգտվելով Արդշինբանկի վարկավորման ծառայություններից՝ AAB Construction ընկերությունը պարբերաբար հարստացրել է իր տեխնիկական բազան, կատարել ներդրումներ շինարարական միջազգային նորագույն չափանիշներին համապատասխանելու համար: Այս տարիների ընթացքում կազմակերպության շրջանառությունը աճել է մոտ 20 անգամ։

«Մեր ընկերությունը բարձր է գնահատում Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությունը։ Երկար տարիների ընթացքում Բանկի պրոֆեսիոնալ անձնակազմն ու ժամանակակից բիզնես լուծումները բազմիցս հանդիսացել են կայուն նեցուկ մեր ընկերության համար։ Մենք այժմ ունենք մեր հաստատուն դիրքը հայաստանյան շուկայում, զուգահեռաբար աշխատում ենք նաեւ Վրաստանի Հանրապետության տարածքում եւ պատրաստվում ենք ընդլայնել աշխարհագրական ներգրավվածությունը մոտ ապագայում»,- նշել է AAB Construction ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Բադալյանը։

«Մենք ուժեղ ենք միասին. AAB Construction ընկերության հետ մեր  համագործակցության արդյունքը  դրա վառ օրինակն է: Ինչպես ասում են, ցանկացած բիզնեսում հաղթողը նա է, ով ավելի լավ է համապատասխանում հաճախորդի պահանջներին, ով արդարացնում եւ նույնիսկ գերազանցում է վերջինիս ակնկալիքները: Հավատացած եմ, որ մեր հաղթանակները կշարունակվեն նաեւ ապագայում», - նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Այսօր AAB Construction ընկերությունը ներգրավված է բազում տեղական եւ միջազգային ծրագրերում, իսկ ընկերության սեփականություն են հանդիսանում համաշխարհային արտադրողներից, ինչպիսիք են Volvo, Wirtgen, Metso, Ammann, Sandvik, Cat, Mercedes, ձեռք բերված առաջատար տեխնիկաները, որոնք ապահովում են ոչ միայն բարձր արտադրողականություն, այլ նաեւ անձնակազմի անվտանգություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ