News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում կալանավորվել է խոշոր խարդախության համար մեղադրվող Ստեփան Ավանեսյանը, հայտնում է «Կոմերսանտը»։

Հետաքննության կարծիքով Ավանեսյանը, ներկայանալով Մոսկվայի փաստաբանական կոլեգիաներից մեկի նախագահի խորհրդական, 160 մլն ռուբլու դիմաց խոստացել էր փակել Լերմոնտով քաղաքում «Հիդրոմետալուրգիական գործարան» ԲԲԸ ղեկավարության դեմ քրեական գործը։

Ծնունդով Բաքվից 55-ամյա Ստեփան Ավանեսյանին ձերբակալել են իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։ Տղամարդուն ձերբակալել են նախապես թանաքով նշված գումար փոխանցելու պահին։ Քննիչների վարկածի համաձայն՝ նրան փոխանցել էին 20 մլն ռուբլու չափով առաջին տրանշը։ Ընդհանուր առմամբ տղամարդը մտադիր էր 160 մլն ռուբլի կորզել։ «Չարագործին տեղեկություն էր հայտնի դարձել այն մասին, որ քիմիական գործարանի տնօրեններից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ գործարանում բազմաթիվ ստուգումներ են իրականացվում»,– ասել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական  ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով՝ չարագործն առաջարկել է օգնել՝ խոստանալով գումար փոխանցել իրավապահ մարմիններին գործը փակելու դիմաց։ Սակայն իրականում  նա որեւէ ստուգումների ընթացքի վրա որեւէ ազդեցություն չէր կարող ունենալ։

Ինքը՝ Ստեփան Ավանեսյանը, օպերատիվ մարմիններին ներկայացել է որպես №1 փաստաբանական կոլեգիայի նախագահ Արթուր Հովսեփյանի խորհրդական։  Հետաքրքիրն այն է, որ Ավանեսյանը կարող էր իրոք կապ ունենալ քիմիական արդյունաբերության հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Մոսկվայում կոմերցիոն ընկերության համահիմնադիր էր, որը զբաղվում էր օրգանական քիմիական նյութերի արտադրությամբ եւ իրացմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ