News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» նախագծի շրջանակում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի քարտեզագրման եւ ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ծրագրի միջազգային փորձագետներ Դանիել Կոսնիտանին եւ Մայքլ Գուֆին:

Նախարարն  ընդգծել է ինովացիոն ոլորտի արդիական ռազմավարության եւ դրա հիման վրա մշակված միջոցառումների կարեւորությունը` Հայաստանի ամբողջ տնտեսության մրցունակության եւ դրան հասնելու ուղիները նախանշելու  տեսակետից՝ նշելով, որ նանոտեխնոլոգիաները կարող են Հայաստանի տնտեսության զարգացման հիանալի խթան դառնալ:

Նախարար Սուրեն Կարայանի եւ նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ նախագծի միջազգային եւ տեղական փորձագետների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացվել են նախագծի իրականացման նպատակները, խնդիրները, Հայաստանում պետական եւ մասնավոր հատվածի, գիտական եւ տեխնոլոգիական հանրության եւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքները:

Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել մեկնարկած աշխատանքներին, որոնք կամփոփվեն 2017թ. վերջին` ինովացիոն ոլորտի ռազմավարության նախնական նախագծի տեսքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ