News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ՀԱՊԿ-ի սպառնալիքը ոչ թե Ղազախստանի նախագահի հայտարարություններն են, այլ այն, որ Հայաստանի իշխանություններն անվտանգության հարցն ամբողջովին կապակցել են այդ կազմակերպության հետ ու այն ամբողջովին լուծված համարել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 13-ին նման տեսակետ է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները այնքան էլ լավ չեն տիրապետում իրավիճակին։ «Նրա՛նք չեն որոշել մտնել այնտեղ, նրա՛նք չեն որոշելու դուրս գալ այնտեղից, ու նրանք չէ, որ պետք է անվտանգության ապահովման այլընտրանքային ուղի որոնեն»,- ասել է Իգիթյանը՝ միաժամանակ հավելելով, որ Կրեմլում գոհ են այդ համակարգից։ Ընդ որում ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՊԿ ստեղծման մասին որոշումը կայացրել են Ռուսաստանի իշխանությունները, ու տվյալ կազմակերպությունը արտացոլում է միայն Մոսկվայի աշխարհքաղաքական շահերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ