News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան երբեք չի կատարել իր պարտավորությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ, ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ–թղթակից Անատոլի Ցիգանոկը՝ մեկնաբանելով Անկարային Ռուսաստանի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգեր մատակարարելու հարցը։

Փորձագետի խոսքով՝ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, նա առավել եւս չի կատարի Մոսկվայի առաջ ստանձնած իր պարտավորությունները։ «Անկարան երբեք չի անցնի ռուսական ՀՀՊ համակարգերի» Այդ պատճառով բառացիորեն 2 օր առաջ արտգործնախարարը  հայտնել էր, որ Թուրքիան նախընտրում է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը»,– ասել է Ցիգանոկը՝ հավելելով, որ Անկարան բազմիցս խաբել է եւ չի կատարել Իրաքի, Իրանի եւ այլ երկրների առջեւ իր պարտավորությունները։

Ընդ որում, Ցիգանոկը նշեց, որ Թուրքիան ցանկանում էր ոչ միայն Ս-400 համակարգեր գնել, այլ նաեւ ռուսական զրահափոխադրիչներ, որոնք բարձր լեռնային տեղանքում վատ չեն դրսեւորել իրենց։ Դրանք Անկարան մտադիր է օգտագործել քրդական զինված խմբավորումների դեմ, որոնք գործում են Թուրքիայի արեւլյան լեռնային տեղանքում։

Նա միաժամանակ հավելեց, որ ընդհանուր առմամբ Թուրքայի ղեկավարության  հետագա քայլերը գնահատելն ու հաշվարկելը ծայրահեղ բարդ է, քանի որ ղեկավարությունը յուրօրինակ քաղաքական խաղ է վարում մերթ Մոսկվայի, մերթ Վաշինգթոնի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ