News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Startup Armenia»հիմնադրամը պատրաստվում է ընդլայնել «Sevan Startup Summit»-ի աշխարհագրությունը։ Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան «Seaside Startup Summit»անվանումը։

Այսօր «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․ Հ․ Սաֆադին, եւ Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի եւ Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի ստորագրել են փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր։ Նշված հուշագրով կողմերը պայմանավորվում են աջակցել միմյանց ՀՀ-ում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։ Հատկանշական է, որ հուշագիրը ստորագրվել է նմանատիպ համագործակցության արդյունք հանդիսացող «Startup Weekend RAK»միջոցառման ընթացքում, որի գործընկերերի թվում է նաեւ «Startup Armenia»հիմնադրամը։

Կողմերը նախատեում են«Seaside Startup Summit»-ը կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն 2018թ-ի սկզբին եւ պլանավորում են Միացյալ Էմիրությունները դարձնել սամմիթի մշտական անցկացան վայրերից մեկը։

««Sevan Startup Summit»-ի միջազգային հարթակ դուրս գալը ոչ միան «Startup Armenia»-ի եւ մեր գործընկերների ձեռքբերումն է, այլ նաեւ ողջ հայկական ստարափ էկոհամակարգի միջազգայնացմանն ուղղված կարեւոր քայլ է։ Մյուս տարի մենք պաստրաստվում ենք սամմիթն անցկացնել մի շարք այլ երկրներում եւ հուսով ենք, որ այդ միջոցառումները մեծապես կնպաստեն հայկական ստարտափ էկոհամարգի եւ ԱՄԷ-ի ու մյուս երկրների ստարտափ համակարգերի հետ առավել սերտ համագործակցությանը»,- նշել է «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Sevan Startup Summit»-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ ամռանը՝ Սեւանի ափին։ Սամմիթը իրավմամբ դարձավ հայկական ստարտափ էկոհամակարգի կարեւորագույն միջոցառումներից մեկը։ Արդեն 2017թ․ «Sevan Startup Summit 2017»-ի շրջանակները զգալիորեն ընդլայնվեցին։Հայաստանից եւ աշխարհի 23 երկրներից սամմիթ այցելեցին ավելի քան 2000 մասնակիցներ եւ հյուրեր։Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցեց 50,000 ԱՄՆ դոլարը, իսկ սամմիթի կազմակերպման եւ անցկացման համար ծախսվել է ավելի քան 250,000 ԱՄՆ դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ