News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Թուրքիային որքան հնարավոր է արագ վիզային ճգնաժամի համար լուծում գտնել՝ հիշեցնելով, որ Թուրքիան «առանցքային» դեր ունի Մերձավոր Արեւելքում դաշինքի ահաբեկչության դեմ պայքարում:

«Ես ուղղակի կոչ եմ անում Միացյալ Նահանգներին եւ Թուրքիային բանակցային սեղանի շուրջ նստել եւ որոշում գտնել, քանի որ դաշինքի համար կարեւոր է, որ մենք կարողանանք սերտորեն համագործակցել, մասնավորապես այդ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան առանցքային դեր ունի ահաբեկչության դեմ մեր պայքարում», -«Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում ասել է Ստոլտենբերգը:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը խորապես մտահոգված Ստամբուլում ամերիկյան հյուպատոսարանի աշխատակցի՝ Մեթին Թոփուզի ձերբակալությամբ, եւ կարծում է, որ նրա դեմ մեղադրանքներն անհիմն են եւ քայքայում են Թուրքիայի հետ երկարատեւ գործընկերային հարաբերությունները:

Անցյալ կիրակի ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում վիզաների տրամադրման կասեցման մասին: Թուրքիայի դեսպանատունը Միացյալ Նահանգների արձագանքեց նույն կերպ՝ դադարեցնելով ԱՄՆ քաղաքացիներին վիզաների տրամադրումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ