News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրաժարվել է ներողություն խնդրել իր այն հայտարարության համար, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին կատարված փաստ է:

Այս մասին Barrandov հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող էր ներողություն պահանջել, եթե Պրահայի պաշտոնական դիրքորոշումը հեռարձակեր, բայց քանի որ նախագահն ընդամենը իր կարծիքն է հայտնել, ներողության մասին խոսք լինել չի կարող:

Նախագահը նշել է, որ նա մի քանի անգամ ասել է, որ Ղրիմի միացումը Ռուսասատանին անօրինական է:

«Բայց ինչն է կարեւոր: Ղրիմը պատկանում է Ռուսաստանին եւ ես չեմ կարող պատկերացնել, որ ռուսական կառավարությունը այն վերադարձնի», — ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ