News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կոչ անել Կոնգրեսին փոփոխել օրենքը, որով սահմանվում է ատոմային գործարքով Իրանի պարտավորությունների վերահսկողության կանոնակարգը: Նախագահը օրենքում նշել է այսպես կոչված կրիտիկական կետեր, որոնց խախտման դեպքում Իրանի հանդեպ ինքնաբերաբար կվերակնգնվեն պատժամիջոցները, որոնք չեղյալ էին համարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հինգշաբթի լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ օրենսդիրները նաեւ պետք է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանափակումներ մշակեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թիլերսոնն ասել է, որ երբ Թրամփը հայտարարի, որ Իրանը չի հետեւում ԳՀՀԾ-ին, եւ տեղեկացնի այդ մասին Կոնգրեսին, օրենսդիրները երեք տարբերակ կունենան: «Կոնգրեսը որոշում է ոչինչ չանել, ապա նախագահը հավաստում է գործարքը, մենք շարունակում ենք իրականացնել ԳՀՀԾ դրույթները եւ չենք վերականգնում պատժամիջոցները: Այլ կերպ ասած, Կոնգրեսը որոշում է ոչինչ չանել », - բացատրել է նա:

«Կոնգրեսը կարող է նաեւ որոշել վերսկսել պատժամիջոցները: Եթե անի դա, ապա կասկածի տակ է դնում ԳՀՀԾ-ն», - ասդել էնա:

«Սակայն կա երրորդ տարբերակը, որը նախագահն ուզում է Կոնգրեսին առաջարկել: Այն ենթադրում է INARA- ում փոփոխություններ կատարելը եւ հստակ կրիտիկական կետեր ավելացնելը: Եթե Իրանը անցնում է այդ կետերը, պատժամիջոցները ավտոմատ կերպով վերահաստատվում են», - ասել է Թիլերսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ