ԱՄՆ Կոնգրեսում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանաձեւ է ներկայացվել, որտեղ չի հիշատակվում Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը:
Նրա տվյալներով՝ փաստաթուղթը ներկայացվել է Ցեղասպասնության ճանաչմանը դեմ կոնգրեականներ Սթայվերսի, Կոենի եւ Սեշոնի կողմից: Հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյաի խոսքով՝ կոնգրեսականները ծառայում են Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ «առաջ տանելով նրա ժխտողական խայտառակ արշավը, անգամ եթե նա ուժեղացնում էի իր կառավարության հակաամերիկյան գործողություններն ու դիրքորոշումը»: