Իրանը միջուկային գործարքով իր բոլոր պարտավորությունները կատարում է: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ԱՄՆ նոր ռազմավարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչպես տեղեկացրեցի Ղեկավարների խորհուրդին, Իրանի կողմից միջուկային զենքի հետ կապված պարտավորությունները ԳՀՀԾ շրջանակներում, կատարվում են», - ասել է գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ ներկայումս իրանական միջուկային ստուգման ռեժիմը ամենահուսալին է: