News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ փորձագետները կայցելեն Ճապոնիա եւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճառագայթման մակարդակը կստուգեն:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը, հաղորդում է, որ այցը տեղի կունենա հոկտեմբերի 16-26-ը: Փորձագետները վթարային ատոմակայանի հարակից տարածքում ծովի ջրի եւ նստվածքների նմուշներ կհավաքեն, ինչպես նաեւ տեղի ջրերում ձկներին կստուգեն:

Վթարն այս կայանում տեղի էր ունեցել 2011 թ. մարտին  9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի եւ ցունամիի 15 մետր բարձրության ալիքների հետեւանքով: Վթարի հետեւանքների ամբողջական վերացումը ենթադրվում է մոտ 40 տարի կտեւի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ