News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ից ՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում եվրոպական դատարանի որոշումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գեւորգ Կոստանյանը:

«Շատ ողջունելի է ԵԽԽՎ-ի կողմից նման որոշումը, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս առաջ ԵԽ նախարարների կոմիտեում իմ կողմից բարձրացվեց Ադրբեջանին Եվրոպայի խորհրդի կազմից հանելու գործընթաց սկսելու մասին հարցը, քանի որ Ադրբեջանը հետեւողականորեն եւ սկզբունքորեն չի կատարում Եվրոպական դատարանի վճիռները: Դրանց հիման վրա ես Նախարարների կոմիտեում նախաձեռնեցի այդ գործընթաց սկսելու անհրաժեշտությունը: Ինձ համար շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ-ն ընդունել է այդ փաստը նաեւ քաղաքական տեսակետից, որ Ադրբեջանը հետեւողականորեն ոչ միայն խախտում է իր երկրում մարդու իրավունքները, այլեւ հետեւողականորեն չի ցանկանում վերականգնել մարդու իրավունքների խախտումներն իր երկրի տարածքում: Այսինքն սա անհրաժեշտ եւ ժամանակին արված գործողություն է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախաձեռնեց»,-ընդգծեց Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հայտարարությանը հաջորդեն այլ գործողություններ, ընդհուպ մինչեւ Ադրբեջանին ԵԽ կազմից հանելը, Կոստանյանը պատասխանեց. «ՄԻԵԴ-ի կազմից երկրին հանելու գործընթաց չկա: Կարծում եմ՝ ԵԽԽՎ-ն քաղաքական բնույթի հայտարարություն է արել, որովհետեւ չկա Եվրոպայի խորհրդի այս կամ այն մարմնում երկրի անդամակցությունը դադարեցնելու հարց. կա ԵԽ կազմից հանելու հարց: Այսինքն չի կարող լինել, որ որեւէ պետության հանեն ՄԻԵԴ-ի ենթակայության տակից, բայց ինքը մնա ԵԽ անդամ երկիր: Հավանաբար, ԵԽԽՎ-ն քաղաքական հարց է բարձրացնում, որպեսզի քննարկվի ԵԽ կազմից Ադրբեջանին հանելու հարցը»:

Իսկ որքանով է դա հավանական, հարցին էլ արձագանքեց. «ԵԽԽՎ այս տարվա գարնանային նստաշրջանի ժամանակ, երբ ես ԵԽ նախարարների կոմիտեում նախաձեռնում էի Ադրբեջանի՝ ԵԽ անդամակցության հարցն օրակարգ մտցնելու հարցը, այն ժամանակ էլ շատերը կարծում էին, որ դա անհնար է, որովհետեւ երբեւէ նման խնդիր չի եղել: Իրականում երբեւէ որեւէ երկրի ԵԽ-ի կազմից հանելու գործընթաց սկսված չի եղել: Այն ժամանակ, երբ ես նախաձեռնեցի այդ հարցը, շատերը կարծում էին, որ գուցե դա անարդյունավետ է, բայց մենք հիմա ունեցանք փաստ: Մենք չէինք ակնկալում, որ ԵԽԽՎ-ն նման արձագանք կունենա: Ես անձամբ չէի ակնկալում, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, որով կոչ կանի Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ-ի վճիռները, հակառակ դեպքում ԵԽ կազմից հանելու հարցը կարող է հնչել: Այսինքն այս բոլոր քայլերի հաջորդականությունը, որտեղ յուրաքանչյուր քայլի դեպքում առանձին-առանձին թվում էր անարդյունավետ կամ անհեռանկար գործողություն է, բայց տեսեք, որ մի քանի գործողությունների հաջորդականությունն այնուամենայնիվ արդյունքի բերում է: Հետեւաբար, չի բացառվում, որ այնուամենայնիվ, սա հանգեցնի Ադրբեջանին ԵԽ կազմից հանելուն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները:

ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանը բացառել ՄԻԵԴ-ից:

Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ