News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ի երեկոյան  արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն տնակը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հրկիզողի  ինքնությունը դեռ չի պարզվել։ Վնասի չափը ճշտվում է, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունից հայտնել են, որ  բերման ենթարկված անձինք չկան։

Այս առնչությամբ ԱԻՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին:

Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:

Aysor.am-ի փոխանցմամբ, «Դիլիջան»-ազգային-պարկ/1323926 միջադեպին մասնակցել է առնվազն  40 մարդ, որոնք  «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ