News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սխալվել է՝ նոր երկրի անուն հորինելով: Վաշինգտոնում համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս, Թրամփն ասել է, որ անդիպել է Վիրջինյան կղզիների «նախագահի» հետ, որն, ըստ էության, հենց ինքն է,  հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Ասեմ ձեզ, ես հեռացա Թեխասից, Ֆլորիդայից, Լուիզիանայից, եւ մեկնեցի Պուերտո Ռիկո, եւ ես հանդիպեցի  Վիրջինյան կղզիների նախագահի հետ,», - ասել է նա: Այնուհետեւ նա կրկին նշել էկղզիների  նախագահի մասին՝ ասելով, որ «Վիրջինյան կղզիները, եւ նրա նախագահը, անհավանական մարդիկ են»:

Հեռուստաալիքը նշում է, որ նախագահը, նկատի է ունեցել ԱՄՆ կառավարության ղեկավարության տակ գտնվող կղզիների նահանգապետ Քենեթ Մեպին:

Այնուհետ Մեպին ուղղված Թրամփի  պաշտոնական տեքստում  նախագահ բառը փոխվել է նահանգապետի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ