Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը եւ 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 15-ին, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +15+17,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,
Լոռիում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +15+18,
Տավուշում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,
Արարատում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+23,
Արմավիրում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+23,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +15+20: