News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ռոսկոմնադզորը» «Վկոնակտե» սոցցանցից ու YouTube վիդեոպորտալից պահանջել է ջնջել այն էջերը, որոնք պարունակում են տեղեկություններ «զացեպինգի» ու «ռուֆինգի» մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Դատական վճիռների ու Ռոսկոմնադզորի պահանջների հիման վրա սոցցանցերը սահմանափակում են մուտքն այն էջեր, որոնց կոնտենտը կարող է երիտասարդներին դրդել էքստրեմալ արարքների, այդ թվում կյանքի համար վտանգավոր»,- պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նշում են, որ 187 նման էջ արդեն ջնջվել է, եւս 91 էջ գտնվում է ջնջման պրոցեսում։

«Զացեպինգ» եւ «Ռուֆինգ» ենթամշակույթները կարելի է դասել սուիցիդալ վարքագծի քողարկված տեսակին, քանի որ նման գործողությունները կարող են վնաս պատճառել անչափահասների կյանքին ու առողջությանը»,- համարում են Ռոսկոմնադզորում ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ