News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքի համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

ՀՀ nախագահի մեկ այլ հրամանագրով արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգեւատրվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը եւ աշխատակազմի կազմակերպական վարչության առաջատար մասնագետ Նվարդ Ղուկասյանը:

Երեւանի օրվա առթիվ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արա Ճորուխյանը, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, ֆինանասական վարչության ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանասական գործառույթների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Իգիթյանը, հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը եւ կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Ալոյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը եւ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելության շրջանակում ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի կողմից պետական բարձր պարգեւները հանձնել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ շնորհավորելով պարգեւատրվածներին` մաղթել է նրանց անձնական եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Տպել
Ամենաշատ