News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի ծննդյան օրը Երեւանի քաղաքապետարանի հարակից հրապարակն ամբողջությամբ փոքրիկ երեւանցիների տնօրինմանն էր հանձնված: «Երեւան՝ սիրո քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր շուրջ 3000 երեխաների համար նաեւ նկարներով արտահայտելու իրենց սերը՝ հանդեպ սիրելի քաղաքի:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ փոքրիկ նկարիչների աշխատանքներին շրջել եւ ծանոթացել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատկերված նկարների գերակշիռ մասն, անշուշտ, մանուկների պատկերացրած Երեւանն էր, որն առլեցուն էր սիրով, արեւով, ժպիտով ու բազմերանգ ծաղիկներով: Աշխատանքներում տեղ էին գտել նաեւ մայրաքաղաքում երեխաների սիրելի վայրերը, այդ թվում իրենց բակերն ու խաղահրապարակները: Նախաձեռնությանը միացած փոքրիկ երեւանցիների համար ապահովվել էր գունավոր կավիճների անսահմանափակ քանակ, միջոցառումն էլ ուղեկցվում էր համերգային ծրագրով:

Երեւանի օրվա առթիվ շնորհավորելով փոքրիկ երեւանցիներին եւ նրանց ծնողներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ մայրաքաղաքում արվելու է ամեն ինչ, որ վաղվա Երեւանի լիարժեք տերերին՝ փոքրիկ երեւանցիներին, փոխանցվի ավելի բարեկարգ ու հարմարավետ Երեւան:

Տպել
Ամենաշատ