News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի այրին՝ Նաինա Ելցինան, հուշեր է հրատարակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ելցինան իր «Անձնական կյանք» գիրքը ներկայացրել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում։ Հուշերը վաճառվել են 10 հազար նմուշով։ Գիրքը ներառում է 1930-ականներից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակաշրջանի դեպքերը եւ պարունակում են նաեւ արխիվային նկարներ։

«Սա ժամանակաշրջանի կոնկրետ հատված է, որում պարփակված է մեր կյանքը՝ իմն ու Բորիս Նիկոլաեւիչինը։ Եվ ես մտածեցի, որ դա կարող է հետաքրքիր լինել մեր երիտասարդներին»,- ասել է նա։

Ելցինայի խոսքով՝ հուշերը սկսվում են թոռների եւ ծոռների համար պատմություններով, ամուսնու հետ հանդիպման եւ Խորհրդային Միության ու Ռուսաստանի պատմություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ