Էջմիածնի մի բնակիչ սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր արաջ մի կիր իր երեխայի հետ իր տաքսին է նստել, պատվիրել է իրենց տանել Արգավանդ գյուղ, բայց ճանապարհին ինչ-ինչ պատճառներով ուղեւորուհին մտափոխվել է, Թաիրով գյուղում խնդրել է կանգնեցնել մեքենան: Չարաշահելով վարորդի վստահությունը ուղեվարձը ստանալու եւ ռուսական ռուբլին դրամով փոխանակելու պատրվակով, կինը երկուական 5 հազար ռուբլի հուշանվեր փող էր տվել, փոխարենը ստացել 65 հազար դրամ եւ երեխայի հետ հեռացել:
Վարորդը հետո էր պարզել, որ փողը հուշանվեր է: Նա դիմել էր ոստիկանություն:
Նման մի դեպք էլ ամիսներ առաջ էր կատարվել. Հուլիսի 8-ին Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին մի քաղաքացուց 20 կգ ձմերուկ էին գնել՝ վճարել 6 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամներ: Պայմանավորվել էին, որ մնացած 25 հազար դրամի ձմերուկն էլ հետո կտանեն եւ այդպես էլ չէին եկել: Հասկանալով, որ իրեն մոլորեցներլ են, քաղաքացին ոստիկանություն հաղորդում էր տվել:
Սեպտեմբերի 26-ին նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Էջմիածնի բնակչուհին Ներինան: