News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ներկա է գտնվել Երեւանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռեւս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:

Նախագահ Սարգսյանը կրթության եւ գիտության նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ միջոցառմանը հրավիրված «Այբ»-ի բարերարների ու այլ հյուրերի հետ շրջել է յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, մասնաշենքի տեխնիկական հագեցվածությանը:

«Այբ» դպրոցի 4200 քմ. տարածքով նոր մասնաշենքը նախատեսված է 180 աշակերտի համար եւ հագեցած է ուսումնառության եւ երեխաների ստեղծագործ ներուժի լավագույնս բացահայտման նպատակով հիմնված բազմաթիվ լաբորատորիաներով, արվեստի ստուդիաներով ու առողջ ապրելակերպը խրախուսող սպորտդահլիճով:

Տպել
Ամենաշատ