News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստան–ԵՄ նոր համաձայնագիրն այնքան խորը չէ, ինչպես Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ կնքված ԵՄ ասոցացման համաձայնագրերը, բայց այն մեզ համար արդեն իսկ շատ կարեւոր փաստաթուղթ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Պարզ է, որ այս պայմանագիրը չէր կարող լինել այնքան խորը, ինչպես  ասոցացման պայմանագիրն է, որը Մոլդովայի, Ուկրաինայի եւ  Վրաստանի դեպքում է,  բայց  պայմանագիրն արդեն իսկ կարեւոր է, քանի որ  մի շարք ոլորտներում ԵՄ–ի  հետ համամործակցության  նոր հիմքեր կլինեն։ Քաղաքական մասը շատ կարեւոր է Հայաստանի համար, դատական ռեֆորմ, վիզաների հեշտացման գործընթացում առաջընթաց, մարդու իրավունքների, օրենքի գերակայություն, բոլոր հարցերն այստեղ ընդգրկված են»,–ասել է Ստեփան Գրիգորյանը։

Մինչ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելն առաջարկված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հետ համեմատելով՝ քաղաքագետն ասաց. «Նախկին փաստաթուղթը, որ առաջարկված էր եւ մենք մտանք ԵՏՄ,  սա չի կարող նախկինի նման այդչափ խորը փաստաթուղթ լինել։ Ասոցացման առումով ավելի թույլ է, բայց այդուհանդերձ շատ կարեւոր պայմանագիր է»։

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այս անգամ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, ինչին պետք է  նպաստի նաեւ ողջ հայ հասարակությունը։

Հիշեցնենք, որ Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել է CEPA-ն կամ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նախատեսվում է, որ այն ստորագրվելու է Հայաստանի հետ նոյեմբերին Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի շրջանակում, եթե որեւէ խոչընդոտ չլինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ