News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռեւս որոշում չի սպասում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների ընդհատման հարցով։ Այս մասին Մերկելն ասել է հոկտեմբերի 14-ին հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է Deutsche Welle-ն։

Մերկելի խոսքով՝ հոկտեմբերի 19-20-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ինքը նորից կբարձրացնի Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների հարցը։ Նա նաեւ նշել է, որ Բեռլինը մտահոգված է Թուրքիայում կատարվող իրադարձություններից։

«Ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքը, ինչպես են նրանք վերաբերվում Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին, եւ ինչ եզրակացություններ մենք պետք է անենք անհրաժեծտության դեպքում»,- ասել է Մերկելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ