News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին նշվում է սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը: Սպիտակ ձեռնափայտը կույր մարդկանց խորհրդանիշն է, եւ հենց նրանց խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու համար է նշվում այս օրը՝ Կույրերի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Աշխարհում այսօր շուրջ 285 միլիոն մարդ (որոնցից 19 միլիոնը երեխաներ են) տեսողության խնդիրներ ունի, եւ 39 միլիոն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Մասնագետները պնդում են, որ գրագետ բուժման արդյունքում կուրության տանող դեպքերի մոտ 80 տոկոսը հնարավոր են կանխարգելել:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, հստակ վիճակագրական թվեր դեռ չկան, բայց մասնագետները պնդում են, որ երկրի բնակչության մոտ 4-8 տոկոսը տեսողության լուրջ խնդիրներ ունի կամ կույր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ