News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում ԱՄՆ գործողությունները՝ հայտարարելով, որ անգրագետ կազմակերպված գործողություններից բազմաթիվ զոհեր են եղել։

ԱՄՆ-ը ռմբակոծում է Սիրիայի Ռաքքա քաղաքի բնակելի թաղամասերը, ոչնչացնում է ջրի մատակարարման աղբյուրները։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի եւ կոալիցիայի իրականացրած ռմբակոծությունները բնակելի թաղամասերի եւ Ռաքքայում ջրամատակարարման աղբյուրների դեմ դեռեւս ոչինչ չեն տվել, «ազատագրված» բնակչության շրջանում զոհերից բացի։ Դա անգրագետ պլանավորված ռազմական  գործողության օրինակ է»,- ասել է նա։

Կոնաշենկովը նշել է, որ նման գործողությունները կոնտրաստ են ստեղծում այսօր ԻՊ գրոհայիններից ազատագրված Մեյադին քաղաքի ուղղությամբ Սիրիայի կառավարական զորքերի հարձակողական գործողությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ