News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երեւան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի եւ երաժշտարվեստում ունեցած հաջողությունների համար Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին եւ Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր եւ ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին պարգեւատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ունեցած ակնառու հաջողությունների եւ տարած փայլուն հաղթանակների համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգեւատրվել նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Տպել
Ամենաշատ