News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 11-ի որոշումը, մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին եւ ՎիվաՍել–ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Շնորհավորելով Երեւանի նորահռչակ պատվավոր քաղաքացիներին եւ նրանց հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր բնագավառներում նրանց ներդրած նշանակալի ավանդի ու ակնառու վաստակի համար՝  նկատելով, որ սա ըստ էության յուրովի գնահատական է Հայաստանի Հանրապետության, նաեւ համայն հայության մայրաքաղաք Երեւանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի եւ նվիրվածության համար:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Երեւանի պատվավոր քաղաքացի Նարա Շլեպչյանն էլ իր հերթին բոլորի անունից շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ այսուհետ եւս շարունակելու են նույն ոգով եւ նվիրվածությամբ աշխատել ու արարել հանուն Երեւանի:

Տպել
Ամենաշատ