News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Էրեբունի-Երեւան 2799» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվել են մինչեւ ուշ երեկո: Ազատության հրապարակը վերածվել էր բացօթյա մեծ պարահրապարակի, որտեղ կազմակերպվել է երիտասարդական դիսկոտեկ:

Բեմահարթակից Dj Դեյլը պարային եւ ուրախ երաժշտություն է ապահովել բոլոր ներկաների համար: Հատկանշական է, որ երիտասարդների հետ կողք-կողքի պարել եւ ուրախ ժամանց են անցկացրել նաեւ բազմաթիվ մեծահասակներ, ովքեր խոստովանել են, որ սա մեկ երեկոյով երիտասարդանալու եւ առօրյա հոգսերը մոռանալու հրաշալի առիթ էր:

Մայրաքաղաքի ծննդյան հերթական՝ 2799-րդ տարեդաձին նվիրված տոնական ծրագիրը եզրափակվել է գիշերային Երեւանի երկինքը գունազարդած շքեղ հրավառությամբ:

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ