News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նպատակ ունի խստորեն ճնշել երկրի իրավիճակն ապակայունացնելու բոլոր փորձերը։ Նա այս մասին հայտնել է ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աթամբաեւի խոսքով՝  կիրակի գիշերը Ղրղզստանի մայրաքաղաքում  մարդկանց խումբ է ձերբակալվել, որը զբաղվում էր անկարգություններ կազմակերպելու համար զենքի որոնմամբ․ «Նստացրել ենք եւ նստացնելու ենք։ Մինչեւ դեկտեմբերի 1-ը ես բավարար ժամանակ ունեմ, որ նման դեմքերը տոնը չփչացնեն», ասել է երկրի նախագահը։

Նա նաեւ խոստովանել է, որ կառավարման ընթացքում նա որոշ բաներ չի հասցրել անել։ Մասնավորապես, բարձրացնել թոշակները եւ անցկացնել հողերի վերափոխում։ «Դրա համար ես ներղություն եմ խնդրում Ղրղզստանի ժողովրդից»,-եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ