Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիին եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձանց:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ գործընկերության ռազմավարությանն առնչվող հարցեր: