News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող՝  Հնդկաստանի քաղաքացի Սատվինդեռ Սինգհին դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ ամբաստանյալն է նման միջնորդություն ներկայացրել: Դատարանում 32-ամյա հնդիկը հայտարարել է, որ Հնդկաստանում աշխատել է որպես վարորդ, ունի առողջական խնդիրներ:

Առաջին ատյանի դատարանը Սինգհիին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 4 ամսվա ազատազրկման: Նշենք, որ 32-ամյա հնդիկը կալանքի տակ է սույն թվականի հունիսի 23-ից, ինչը նշանակում է, որ մի քանի օրից նա արդեն ազատ կարձակվի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սինգհին հունիսի 23-ին ժամը 14:00-ից մինչև 14:40-ն ընկած ժամանակահատվածում առանց պատշաճ թույլտվության և առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ու ապօրինի մուտք գործել Հայաստան, սակայն բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից:

Տպել
Ամենաշատ