News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական դաշինքի վարկանիշը վերջին վեց տարվա ընթացքում հասել է նվազագույնի։ Այս մասին վկայում են կիրակի հրապարակված հարցումների արդյունքները՝ անցկացված Emnid հասարակական ինստիտուտի կողմից։

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վարկանիշը, որից առաջադրված է կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունը, անցած շաբաթվա հետ համեմատած մեկ տոկոսային կետով նվազել է, հասնելով 31 տոկոսի։  Emnid-ի ամենշաբաթյա հարցումների արդյունքում նման վարկանիշ պահպանողականների մոտ վերջին անգամ գրանցվել էր 2011 թվականին։

Հետազոտութությունը ցույց է տվել, որ սոցիալ-դեմոկրատները եւս կորցրել են մեկ կետ, նրանց օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 21 տոկոսը։ Ազատ դեմոկրատական կուսակցութունը կհավաքեր 11 տոկոս, իսկ «կանաչներն» ու Ձախ կուսակցությունը 10 տոկոս։

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան պոպուլիստական կուսակցությունն էլ վայելում է հարցվածների 12 տոկոսի աջակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ