Վիետնամում հեղեղներից զոհվել է 68 մարդ, եւս 34-ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Amarujala գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 32 մարդ վիրավորվել է։ Տարերային աղետից տուժել է 6 նահանգ Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում։ Ավելի քան հազար տուն ավերվել է։
Երկրի իշխանությունները հայտնել են, որ Վիետնամում տեղումների նման քանակ առաջին անգամ է գրանցվում։