News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ տնտեսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք մասի՝ ներդրումներ, առեւտուր եւ համագործակցություն: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Արգենտինան Հայաստանում համարվում է առաջնային ներդրողներից մեկը, եւ դրա վառ ապացույցն Էռնեկյանի ներդրումային ներկայությունն է Հայաստանում: Ինչ վերաբերում է համագործակցությանը, Հայաստանն ակտիվ համագործակցում է Արգենտինայի հետ,  գյուղատնտեսության ոլորտում ունենք համաձայնագիր, որով կատարվում է փորձի փոխանակում: Դեռեւս փորձում ենք զարգացնել այդ համաձայնագիրն ու ծավալել: Առեւտրի վերաբերյալ կարող եմ հստակ նշել, որ այն զարգացած է, այս տարիներին նաեւ աճ ենք գրանցել: Դեսպանությունը շեշտադրում է կատարել հենց առեւտրային հարաբերությունները զարգացնելու վրա»,- ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ