News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը չի փակել Իրաքյան Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Իրանը չի փակել սահմանային անցակետները Հյուսիսային Իրաքի հետ։ Իրավիճակը նույնն է, որեւէ փոփոխություն չկա»,- ասել է նա։

Ավելի վաղ քրդական շրջանի իշխանությունները ահղորդել են Իրանի կողմից սահմանը փակելու մասին։ Shafaq News-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել էր Սուլեյմանիա նահանգի առեւտրի պալատի ղեկավար Սիրվան Մուհամեդը։ Նա նշել էր, թե Էրբիլը շփվում է իրանական իշխանությունների հետ այդ հարցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ