ԱՄՆ իշխանությունները սկսելու են իրագործել ՌԴ, նաեւ Իրանի եւ ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների խստացման՝ այս տարի ընդունված օրենքը, սակայն սկզբից ամերիկյան ընկերությունները պետք է ֆիննախից եւ Պետդեպից հստակեցումներ ստանան դրա կիրառման մասին։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
«Մենք պատրաստվում ենք դա ներկայացնել ղեկավարությանը, որ կարողանանք անցնել օրենքի լիակատար իրացմանը»,- նշել է Թիլերսոնը՝ հավելելով, թե բիզնեսը պետք է տեղեկացվի նոր կանոնների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։