News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրաքի Քրդական ինքնավարության քաղաքական ղեկավարությունը մերժել է Բաղդադի դաշնային կառավարության պահանջը՝ չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները ճգնաժամից դուրս գալու երկխոսության համար։ Նման որոշում են կայացրել երկու գլխավոր կուսակցությունները՝ Քուրդիստանի Հայրենասիրական միությունն ու Դեմոկրատական կուսակցությունը։ Twitter-ում այդ մասին հայտնել է Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Համրաուին, նշում է ՏԱՍՍ-ը։

«Չի լինելու որեւէ միակողմանի բանակցություն ՔՀՄ-ի կամ ՔԴԿ-ի կողմից Բաղդադի հետ, եթե բանակցություններ վարվեն, միայն համատեղ պատվիրակության հետ։ Կուսակցությունները մերժել են հանրաքվեի արդյունքները չեղարկելու ցանկացած առաջարկ»«- նշել է նա։

Միաժամանակ, Համրաուին նշել է, թե քրդական ուժերը պատրաստ են խաղաղ միջոցներով հասնել խնդրի հանգուցալուծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ