News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիայի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են կանխատեսելի արդյունքով, որն, ըստ ամենայնի, կհանգեցնի պահպանողականների եւ աջերի միջեւ կոալիցիա կազմելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրություններն անցել են քվեարկողների 67 տոկոսի կամ 4,3 մլն մարդու մասնակցության պայմաններում: Ըստ որում՝ ընտրողների 31,4 տոկոսը իրենց ձայնը տվել են Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ 31-ամյա Սեբաստիան Կուրցի ղեկավարած Ժողորդական կուսակցությանը: Երկրորդ տեղում է հայտնվել FPOE-ն՝ աջ ազգայնական Ավստրիայի ազատության կուսակցությունը, 27,4 տոկոս ձայներով: Առաջատարների եռյակը եզրափակում է 2013 թվականի ընտրություններում հաղթողը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ նրա առաջնորդ կանցլեր Քրիսթիան Քերնը ստացել են 26,7 տոկոս ձայն:

Ընտրությունների անակնկալներից էր այն, որ 4 տոկոսի շեմը հաղթահարել է այս ամռանը ձեւավորված «Պետեր Պիլցի ցուցակը» եւ խորհրդարան չի անցել «Կանաչների» կուսակցությունը, որից էլ Պիլցն անջատվել էր: Խորհրդարանի կազմում կլինեն, սակայն ընդդիմության շարքերում, նաեւ NEOS-ի՝ «Նոր Ավստրիայի» լիբերալները, որը երկրորդ գումարումն անընդմեջ անցնում է խորհրդարանի ստորին պալատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ