News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Խարկովում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վստահաբար հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները փորձում են իրեն վերացնել: Ելույթի տեսանյութը հրապարակվել է Facebook-ի նրա էջում:

«Ես հաստատ գիտեմ, որ նրանք փորձում են ինձանից ազատվել: Նրանք կարող են թեւերս ոլորել, արտաքսել: Նույնիսկ սպանել, դա խնդիր չէ: Ես դրանից չեմ վախենում»,- ասել է նա:

Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել հոկտեմբերի 17-ին մասնակցել Գերագույն ռադայի դիմաց անցկացվող ակցիային՝ հաջակցություն հակակոռուպցիոն բարեփոխումների: Ակտիվիստների պահանջների թվում են հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը եւ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումը:

Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին մեղադրել է գողապետության մեջ՝ հայտարարելով, որ նա Ուկրաինայով զբաղվելու ժամանակ չունի ակտիվորեն բիզնեսը վարելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ