Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին ուժայիններին հրամայել է Քիրքուքի նահանգում ապահովել ռազմաբազաների եւ պետական օբյեկտների անվտանգությունը, ասված է Իրաքի կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Գլխավոր հրամանատար Հայդեր Աբադին Իրաքի բանակին, դաշնային ոստիկանությանը, հակաահաբեկչական ծառայությանը հրամայել է Քիրքուքի նահանգի ռազմաբազաներում եւ դաշնային օբյեկտներում ապահովել անվտանգությունը»,– ասված է Իրաքի կառավարության հայտարարության մեջ։
Նա նաեւ Իրաքի անվտանգության ուժերին կոչ է արել համագործել Իրաքի Քուրդիստանի փեշմարգայի աշխարհազորայինների հետ եւ խուսափել առճակատումից ու պաշտպանել նահանգի խաղաղ բնակչությանը։