News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջավախքում իրավիճակի լարվածությունը չի բխում ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից. այն կարող է բերել տարածաշրջանային լրացուցիչ լարվածության, ինչը վտանգավոր է: Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վրաստանի նորագույն պատմության ընթացքում այդպիսի տարբեր իրավիճակներ ստեղծվել են: Բարեբախտաբար` առայժմ հաջողվել է դրանց ինչ-որ լուծումներ գտնել եւ լարվածությունը թուլացնել:

Այդ շրջաններում ձեւավորված են տեղական իշխանության մարմիններ, կան Վրաստանի խորհրդարանի  պատգամավորներ, գործող հայկական եկեղեցիներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատներ: Տրամաբանական է, որ նրանք ունենան իրենց հիմնական եւ կարեւոր խնդիրների վերաբերյալ միասնական օրակարգ եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատեն Վրաստանի իշխանության տարբեր մարմինների հետ: Իհարկե դա հեշտ չէ, միշտ լինում են երկուստեք տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, կան անհատական, խմբակային եւ քաղաքական տարբեր շահեր: Բայց առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի որեւէ հարց լուծել:   

Վերջերս Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած լարվածությունը դրանցից մեկն է: Այս եկեղեցու պատկանելության շուրջ լարված բանավեճը նոր չէ: Այն պարբերաբար ընթանում է հիմնականում գյուղի բնակչության եւ վրացական շրջանակների միջեւ  արդեն 20-25 տարի: Այդ թեման վաղուց պետք է փակված լիներ, հատկապես որ եկեղեցին պատմական հուշարձան է, եւ պատմական հուշարձանի պատկանելության հարցը պատմամշակութային խնդիր է:

Անթույլատրելի է, որ եկեղեցու բակում խաչքար տեղադրելու հարցը բերեր գյուղի բնակչության եւ ոստիկանության բախմանը: 90-ական թվականներին այլ իրավիճակ էր, այլ տրամաբանություն եւ այլ պատկերացումներ: Իրենց դերն ունեին նաեւ էմոցիաները: Տարածաշրջանում նոր էին ձեւավորվում պետական ինստիտուտները եւ միջպետական հարաբերությունները: Սակայն 21-րդ դարում ընթացող գլոբալ եւ տարածաշրջանային լուրջ գործընթացների պարագայում եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը կամ դրա արգելքը բախումներով չի ուղեկցվում: Այստեղ մեծ անելիք ունեն նշված տեղական բոլոր կառույցները: Լուրջ անելիք ունեն նաեւ Վրաստանի իշխանությունները, որովհետեւ ոստիկանության գործողությունների համաչափությունը եւս առնվազն կասկածելի է:

Խաչքարի տեղադրումը չի կարող համարվել առացքային հարց հայ-վրացական հարաբերություններում։

Հայ-վրացական սերտ հարաբերությունները շատ կարեւոր են եւ Հայաստանի եւ վստահաբար` Վրաստանի համար: Դրանք եղել են ոչ միայն միջպետական ֆորմալ հարաբերություններ, այլ ընդգրկել են գրեթե բոլոր բնագավառները` տնտեսական, մշակույթային, գիտական, բարեկամական եւ այլ:

Այդպիսի հարաբերություններով  հետաքրքրված է նաեւ  Վրաստանի հայությունը, հատկապես՝ Ջավախքի հայությունը: Այդպիսի հարաբերությունների պարագայում բազմաթիվ խնդիրներ կամ չեն ծագի, կամ ավելի հեշտ կլուծվեն:

Խաչքարի տեղադրման տհաճ միջադեպը մեկ անգամ եւս վկայում է, որ

հայ-վրացական հարաբերությունների այսօրվա օրակարգը բավարար  չէ. այն բավարար չափով ինտենսիվ չէ եւ չի ընդգրկում հարեւան եւ բարեկամ երկրների հարաբերություններին հատուկ հնարավորությունները, ընդհուպ մինչեւ Վրաստանի հայության ազգային, կրթական եւ մշակույթային խնդիրները:

Անհրաժեշտ է ընդլայնել այդ օրակարգը: Դրա համար հսկայական պոտենցիալ կա: Մենք ընդհանուր շահ եւ հետաքրքրություններ շատ ունենք: Հակառակ պարագայում մենք 21-րդ դարի այսօրվա փոխադարձ անհրաժեշտ օրակարգի փոխարեն կունենանք նախորդ դարի 90-ականների զգացմունքային-տարերային տեսլականը, որը ուղղակի չի դիմանա ժամանակի պահանջներին։

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջիկայում հանդես կգա հայ-վրացական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ ընդգրկուն  առաջարկություններով»:

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով ծեծել տեղի հայ բնակիչներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ