News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի եւ Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության անդամ, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգեւոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի եւ ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնումե ն, որ պատվիրակության Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին եւ առկա համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը Եզնիկ Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Շվեյցարիայի եւ Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների միացյալ պատվիրակության անդամներին` մասնավորապես երախտագիտությամբ անդրադառնալով այն օժանդակությանը, որ նրանք բերում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին:

Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով պատվիրակության Հայաստան այցի առիթով:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը, եկեղեցականների պատրաստությանը, հնամենի տաճարների վերականգնմանն ու պահպանությանը եւ նոր եկեղեցիների կառուցմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այսօր ժողովուրդը բավարար քրիստոնեական գիտելիքներ ունի եւ նրա հավատը լուսավորված է` դրանում կարեւոր նկատելով նաեւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներդրումը:

Խոսելով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ակտիվ գործունեության եւ պարբերաբար կազմակերպվող հանրօգուտ նախաձեռնությունների մասին` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ դա մեծ զորակցություն է Հայոց Եկեղեցուն, ընկերության աշխատանքի շնորհիվ շատ հայորդիներ ոչ միայն քաջածանոթ են Աստվածաշնչին, այլեւ ունեն այն իրենց օջախներում:

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց ի դեմս ներկաների տարբեր աստվածաշնչային ազգային ընկերություններին, Քրիստոնեական Եկեղեցիներին եւ հասարակական կազմակերպություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը` ժամանակի մեջ հաղթահարելու առկա մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նրանց շարունակել ընդլայնել համագործակցությունը եւ նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը:

Այնուհետեւ Նորին Սրբությանը ողջունեցին տիկին Էվա Թոմին եւ Վերապատվելի Էքհարտ Շուլցբերգը: Վերջիններս անդրադարձան Աստվածաշնչային ընկերությունների կարեւոր առաքելությանը, ապա ներկայացրեցին իրենց տպավորությունները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնց առիթ ունեցան մասնակցելու անցնող օրերին:

Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաեւ Ս. Պատարագի արարողությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ