Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հայ գործարարի է սպանել, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ 44-ամյա հայաստանցին Նովոսլոբոդսկայայի փողոցում իր մեքենայից դուրս գալիս սպանվել է հրազենի մի քանի կրակոցով։ «Ըստ բնույթի՝ հանցագործությունը նման է պատվերով սպանության»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Հանցագործը առնվազն 4 անգամ կրակել է զոհի վրա, հայտնել է Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան։ Հարուցվել է քրեական գործ սպանություն եւ զենքի ապօրինի շրջանառություն հոդվածով։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ անձը 4 անգամ կրակել է 1979 թվականին ծնված տղամարդու վրա։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։



























